Karevor News

Karevor News

«ՀԱՊԿ-ի հետ կապված վերջնական որոշում կա՞»․ լրագրողը՝ Հրաչյա Սարգսյանին

«ՀԱՊԿ-ի հետ կապված վերջնական որոշում կա՞»,- լրագրողն այս հարցով դիմեց ՊՆ փոխնախարար Հրաչյա Սարգսյանին։ «Էսօր էդ օ՞րն է՝ քննարկելու։ Կարծում եմ՝ վարչապետը բազմիցս դրա մասին խոսել է, ավելացնելու բան չկա»,- պատասխանեց փոխնախարարը։ Հրաչյա Սարգսյանի ճեպազրույցը

«Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել։ «Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 111 տարի առաջ»,- X-ի իր էջում գրել է դեսպանը։

Ողբերգական ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում

Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Սարիբեկ Ա-ն իր վարած ռուսական համարանիշներով «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, «Չայնիի» երկրորդ ոլորաններում դուրս է եկել երթևեկելի…

Սուրբ նահատակների բարեխոսական կարգ՝ անմար կրակի մոտ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ հոգևորականների ուղեկությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդ։ Հուշահամալիր է բերվել Հայոց ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը։ Սուրբ նահատակների բարեխոսական կարգ՝ անմար կրակի մոտ Գարեգին Երկրորդն այցելել է Ծիծեռնակաբերդ

«Ինչո՞ւ եք խուսափում հարցերից, ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել Փաշինյանի արշավանքներին». լրագրողները՝ Վեհափառին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը չպատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին իշխանության վարած քաղաքականությանը: «Մի խաթարեք օրվա խորհուրդն ու մեր ապրումները»,- ասաց կաթողիկոսը: Ամենայն հայոց կաթողիկոսը Ծիծեռնակաբերդում է Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոցի բոլոր գրառումները (159) Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն…

«Էսօր մարդիկ ուզում են նորից տանել, մտցնել Ռուսաստանի կազմ». Սասուն Միքայելյան

«Դուք էլ եք կարծո՞ւմ, որ եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի»,- դիմելով ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին՝ հարցրեց լրագրողը: Միքայելյանը նշեց, որ երկրի վարչապետը հոյակապ արտաքին քաղաքականություն է վարում. «Մենք երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի կազմում, 44-օրյայի ժամանակ ոչ մի օգնություն…

«Մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը»․ Գարեգին Բ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ…

«Թոշակների բարձրացման հետ կապված ռիսկեր էիք տեսնում․ շարունակո՞ւմ եք նույն կարծիքին մնալ»․ լրագրողը՝ Վահե Հովհաննիսյանին

«Թոշակների բարձրացման հետ կապված դուք ռիսկեր էիք տեսնում, հիմա շարունակո՞ւմ եք ռիսկային համարել, շարունակո՞ւմ եք նույն կարծիքին մնալ»,- լրագրողը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։ «Ո՛չ»,- համառոտեց նախարարը։ Դիտարկմանը՝ ձեր կարծիքը փոխվել է, երբ Փաշինյանը որոշեց բարձրացնե՞լ թոշակը, նախարարը փակեց…