Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների 2-րդ և բարձր կուրսերի 30 ուսանողի հնարավորություն կընձեռվի ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ծանոթանալու ոլորտի բարեփոխումներին և Արդարադատության նախարարության ու վերջինիս ենթակայությամբ գործող ծառայությունների, գործակալությունների և ՊՈԱԿ-ների աշխատանքներին։…

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

Ucom-ի աջակցությամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» նախաձեռնության առաջին խմբի մասնակիցներին հանձնվեցին ավարտական վկայականները։ Նախաձեռնությունը, որը նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար, նպատակ ունի զարգացնել կիբեռանվտանգության վերաբերյալ հիմնարար գիտելիքները, բարձրացնել թվային գրագիտությունը, ինչպես նաև…

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հետևողական աշխատանքի կարևորությունը։ Հանրապետության նախագահը նշել է, որ…

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան

Իսկ դուք ի՞նչ եք կարդում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս խորագրով տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում: «Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը, որը ահագին ժամանակ առաջ էի սկսել: Իսկ դուք ի՞նչ եք կարդում»,- ասում է վարչապետը տեսանյութում:

Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը

Աշակերտներն արձակուրդում են, բայց դպրոցներում աշխատանքը չի դադարել, տեղեկացնում են ՀՀ Կառավարությունից։ Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու համար դիմումների ընդունումը: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ 2026 թվականի թեման է «Մարդկային կապը և երկխոսությունը արհեստական բանականության դարաշրջանում»: Դիմորդները պետք է լինեն 25-45 տարեկան՝…

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի մարզի դպրոցական գրադարանավարների եռօրյա վերապատրաստման դասընթացներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից: Դասընթացի մասնակիցները ծանոթացել են գրադարանային ֆոնդի համալրման և մշակման գործընթացներին,…

Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հավակնորդների քննությունները տեղի կունենան հուլիսի 16-ին (ժամը՝ 10:00 և 14:30), 21-ին (ժամը՝ 10:00 և…

Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը. «Բնության պահպանությունը սկսվում է գիտելիքից, իսկ գիտելիքը պետք է լինի հասանելի յուրաքանչյուրին՝ առանց որևէ խոչընդոտի։ Հենց այս գաղափարով է ստեղծվել «Այ Էս Էս Դի» հասարակական…

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկում է բարձրացնել նախադպրոցական կրթության ոլորտի մանկավարժներին տարակարգի համար տրվող հավելավճարների չափերը։ Համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագծով փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում ԿԳՄՍ նախարարի 2023…