Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ

ԿԳՄՍ նախարարության հատկացումներով 2026 թ. իրականացվում են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր Սբ Սիոն եկեղեցու որմնանկարի (17-րդ դ.) ամրակայման և մաքրման աշխատանքները: 2024 թ. մշտադիտարկման արդյունքում արձանագրվել էր, որ վանական համալիրը վթարային վիճակում է, ինչպես նաև անմխիթար վիճակում են…

Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով

Հայաստանը 2027 թվականին կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ընդգծելով, որ ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ…

Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները: Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Քանդակները Երևանին են նվիրաբերվել Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ:

Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 21-ին ժամը 20:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ համալիր) հանդես կգա իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման գալա համերգով։ Բացօթյա համերգի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու դասական երաժշտության գլուխգործոցներ, ինչպես նաև նվագախմբի ամենասիրված սիմֆոնիկ ծրագրերից ընտրված ստեղծագործություններ։…

Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը

«Անտարես» հրատարակչատան կողմից լույս է տեսել գրող, պատմավիպասան Սասուն Վարդանյանի «Աստծուն եմ հագել ներսից և դրսից. Գրիգոր Նարեկացի» գիրքը: Հայէկոնոմբանկի աջակցությամբ տպագրված աշխատությունը ժամանակակից ընթերցողի համար բացահայտում է այն աղբյուրները, որոնց ազդեցությամբ ձևավորվել են Գրիգոր Նարեկացու գեղագիտական հայացքներն ու ըմբռնումները:…

Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը

Հուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ին, Միսաք Մանուշյանի անվան այգում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր, Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը։ Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու բարավորի որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման և մաքրման աշխատանքները: Դրանք մշտադիտարկելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են համալիրի տարածք: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են,…

Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը

Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ այսօր՝ ժամը 19:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը Երևանում։

Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային

2026 թվականի հուլիսի 13-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային: 320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Հրաչյա…