Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի հուլիսի 19-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Իսպանիա- Արգենտինա հանդիպմանը և կմասնակցի նաև գավաթի հանձնման արարողությանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Դոնալդ Թրամփի ներկայությունը կեզրափակի Ամերիկայի պատմության մեջ ամենադիտվող,…

Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համաձայնեցրել է պայմանագրի և անձնակազմի հետ կապված բոլոր հարցերը և կգլխավորի երկրի ֆուտբոլի հավաքականը։ Այս մասին հայտում է սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Վերջինս հիշեցրել է, որ Զիդանը վաղուց է համաձայնություն տվել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային…

Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe

Ֆրանսիական L’Equipe-ը գրում է, որ «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի եզրային հարձակվող Մայքլ Օլիսեն չի թաքցնում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը։ 2026 թվականի աշխարհի առաջնության ընթացքում 24-ամյա ֆուտբոլիստը հավաքականի իր թիմակիցներից՝ Կիլիան Մբապպեից, Օրելյեն Չուամենիից և Իբրահիմա Կոնատեից հետաքրքրվել է «արքայական…

Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը

Ավելի քան 18 տարի առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեգործական ֆոտոշարքի ժամանակ տեղի ունեցած մի պատահական հանդիպումը վերածվել է ֆուտբոլային պատմության ամենահետաքրքիր զուգադիպություններից մեկի։ Այն ժամանակ դեռ մանուկ Լամին Յամալը՝ մոր՝ Շեյլայի ուղեկցությամբ, հանդիպել էր արդեն իսկ համաշխարհային աստղ Լիոնել Մեսսիին։ Այսօր նրանք…

Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ գյուղում գտնվող «Հասմիկ մարզական սպորտ-ճամբար» ՍՊ ընկերությունում իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները։ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սննդի կառույցը չի…

«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարերով հաղթեց ղազախական «Ելիմայ»-ի արգելքը և մրցաշարի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց։ Մրցակցի հարկի տակ անցկացվող խաղի արդեն 4-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը բացեց խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Տուռեն։…

«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս է եկել 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 2:1 հաշվով կամային հաղթանակ տանելով Անգլիայի ընտրանու նկատմամբ։ Հանդիպումից հետո հավաքականի ավագ Լիոնել Մեսսին չի թաքցրել իր հույզերը՝ նշելով, որ թիմի գրանցած արդյունքը պատմական է։ «Թող մարդիկ…

Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները

Հուլիսի 13-22-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը: Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից: Մրցաշարի Masters խմբում 3 խաղափուլից հետո Վալտեր Գյուրջինյանը ունի 2.5 միավոր, Ռուդոլֆ Փաշիկյանը, Էդգար Անդրեասյանը և Վլադիմիր Շահինյանը՝ 2 միավոր, Համլետ…

Անցկացվել է շախմատի հուշամրցաշար

ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի կազմավորման տարեդարձին ընդառաջ՝ հուլիսի 10-ին, «Դինամո» մարզադաշտում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից ոստիկանության վետերանների հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշարը։ Մասնակցել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանները ներկայացնող ինը թիմեր, իսկ մրցավարությունն իրականացրել են Երևանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչները։…

«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ ԱՄՆ-ում անցկացված «World Open 2026» կայծակնային շախմատի մրցաշարում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Դասական շախմատի մրցաշարում Զավենը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 4-8-րդ հորիզոնականները։