Karevor News

Karevor News

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալու հերթական դեպքերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Աջափնյակ վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ…

Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները. Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը գրում է. «Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները: Գործող վարչախմբի գործողությունները, հատկապես վերջին օրերին ընդդիմադիր շտաբերի բնականոն գործունեությունը խաթարելու ապօրինի փորձերը, վարչախմբի հուսահատ քայլեր են՝ ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու: Ուստի…

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Հարավային Կորեան և Չինաստանը համաձայնության են եկել ընդլայնել երկու երկրների միջև շաբաթական ավիաչվերթների քանակը: Սա վերջին յոթ տարվա ընթացքում առաջին նման համաձայնությունն է։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հունիսի 4-ին հայտնել է Սեուլի տրանսպորտի նախարարությունը՝ որակելով սա որպես ասիական…

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

Եվրամիությունն անընդունելի է համարել Իրանի գրոհները Քուվեյթում և Բահրեյնում քաղաքացիական օբյեկտների դեմ։ «Եվրոպական միությունը խստորեն դատապարտում է Քուվեյթում և Բահրեյնում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Իրանի վերջին գրոհները։ Իրանի կողմից քաղաքացիական օբյեկտների վրա կատարված այս կանխամտածված հարձակումները անընդունելի են, միջազգային մարդասիրական իրավունքի…

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող միջոցառումները սովորական վերահսկողական գործընթացի մաս են և չեն նշանակում ներմուծման սահմանափակումների կիրառում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով Հայաստանից…

Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանն Օսիպյանի ուղերձն է հրապարակել

Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ հրապարակելով Արթուր Օսիպյանի ուղերձը։ «Արտուր Օսիպյանի ուղերձը քրեակատարողական հիմնարկից։ Հիշեցնում եմ, որ այսօր Օսիպյանի հայտարարած հացադուլի 16-րդ օրն է։ Անկախ իմ և այլ պաշտպանների հորդորներից՝ Օսիպյանը…

Այսօրվա դեբատի ժամանակ հարցեր տվեք միմյանց և ոչ Փաշինյանին՝ փորձելով գրավել և լցնել եթերաժամանակը. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Այսօրը՝ դեբատով և վաղը՝ հանրահավաքով լինելու են Փաշինյանի «ռևանշի» օրերը երեկվա հանրահավաքից: Այսօրվա Հ1-ի ավարտական բանավեճից առաջ՝ մեկ խորհուրդ իրական ընդդիմադիր թեկնածուներին։ Եթե դեբատների ձևաչափը կառուցված է այնպես, որ հարց ստացողը ստանում է լրացուցիչ եթերաժամանակ, բացատրության…