Karevor News

Karevor News

Ժամը 11։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի՝ 14,5 տոկոսը. ԿԸՀ

Ժամը 11։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի կամ ընտրողների 14,5 տոկոսը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի…

Կազմակերպության փոխնախագահը ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ՝ ընտրություններին նրանց մասնակցությունն ապահովելու համար. վերջինս ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մայիսի 31-ին ՌԴ-ից ՀՀ ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» կազմակերպության փոխնախագահ Ա.Գ.-ն տելեգրամյան ալիքով հրապարակային եղանակով՝ ՌԴ-ում ապրող…

Պետության համը բերանները կմնա. Արարատ Միրզոյանը սպառնաց Փաշինյանի բառերով

Մեր պետականության ձևը, կերպը և ընդհանրապես լինելիությունը որոշելու քվեարկություն է, և նրանք ովքեր մարտահրավեր կնետեն մեր ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը` գլուխները պատով կտան։ Դրանից լավ ձևակերպում չեմ կարող տալ` պետության համը բերանները կմնա, լրագրողներին ասաց արտգործնախարարը։

Վաղ առավոտից տոտալ հարձակում է ԲՀԿ տարածքային կառույցների, վստահված անձանց, շտաբերի, ենթաշտաբերի պատասխանատուների նկատմամբ. Իվետա Տոնոյան

Ժամը 08:00-ից սկսած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը ստանում է բազմաթիվ ահազանգեր տարածքային կառույցների շտաբերի ներկայացուցիչներից այն մասին, որ օրը սկսվել է իրավապահ համակարգի ներկայացուցիչների, տարբեր օղակների հարձակումով, մասնավորապես՝ ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների բերման ենթարկումներով, կալանավորումներով: Այս մասին ասել է…