Karevor News

Karevor News

Թուրքիայում ևս մեկ ընդդիմադիր նախկին քաղաքապետ է դատապարտվել ազատազրկման

Թուրքիայում դատարանը ավելի քան 46 տարվա ազատազրկման է դատապարտել Անթալիայի շրջանի նախկին ընդդիմադիր քաղաքապետերից մեկին՝ կոռուպցիայի, փողերի լվացման և հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեղադրանքներով։ Anadolu լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մանավգատի նախկին համայնքապետ Նիյազի Նեֆի Կարան Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժից՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից էր։…

«Grand Candy» ընկերության «ISUZU»-ն վարած վարորդը, ով եղել է ոչ սթափ, բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Զ.-ն իր վարած «ISUZU» մակնիշի բեռնատարով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող տանող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով,…

Պաղեստինցիների նկատմամբ սեռական բռնության մասին հոդվածը հիստերիա է առաջացրել Իսրայելի կառավարությունում․ Ալբանեզե

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն քննադատել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը, որն «անհեթեթ ու աղավաղված սուտ» էր անվանել «New York Times»-ի հոդվածը և հայտարարել թերթի դեմ զրպարտության հայց ներկայացնելու մասին: Նշված հոդվածում փաստագրված են իսրայելական բանտերում պաղեստինցիների նկատմամբ կիրառված սեքսուալ…

Ռուսաստանին հաղթելու մասին երազողներին ոչ մի «հովանոց» չի փրկի․ ՌԴ փոխարտգործնախարար

Որևէ «հովանոց» չի փրկի նրանց, ովքեր իրենց բորբոքված ուղեղներում երազում են Ռուսաստանի դեմ հաղթանակի մասին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։ «Մենք մարդիկ ենք, որոնք ապրում են ոչ թե հեքիաթների, պատրանքների…

Ճապոնական «Օնագավա» ատոմակայանում ռադիոակտիվ հեղուկի արտահոսք է գրանցվել

Ճապոնական «Օնագավա» ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում ռադիոակտիվ նյութերի քիչ պարունակությամբ գոլորշու արտահոսք է գրանցվել: Միջադեպը տեղի է ունեցել սարքավորումների պլանային ստուգման ժամանակ, որից հետո կայանի օպերատորը որոշել է կանգնեցնել ռեակտորը՝ պատճառները պարզելու համար: «Ռադիոակտիվ աղտոտման տեսանկյունից շրջակա միջավայրի վրա ազդեցություն չկա»,-ասվում…

Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել

Թուրքիայի Սամսուն քաղաքում անօդաչու թռչող սարք է ընկել: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը, փոխանցում է gazeta.press-ը։ Գործակալության տվյալներով՝ միջադեպի հետևանքով վնասվել են երկու տների տանիքներ, ինչպես նաև կոտրվել են ապակիները։ Արտակարգ ծառայությունների նախնական տվյալներով՝ բնակչության շրջանում տուժածներ չկան:…

Քիր Սթարմերը կարող է կամավոր հրաժարական տալ․ The Daily Telegraph

Բրիտանացի նախարարները կարծում են, որ եթե Մեյկերֆիլդի լրացուցիչ ընտրություններում հաղթի Էնդի Բերնեմը, ապա Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը կարող է դիտարկել պաշտոնից հեռանալու տարբերակը, հաղորդում է The Daily Telegraph-ը։ Վարչապետին հավատարիմ պաշտոնյաները, ովքեր վերջին օրերին Սթարմերի հետ քննարկել են առաջնորդության…

Մեծ հրդեհ և պայթյուն Մենի նահանգի սղոցարանում. զոհվել է հրշեջ, առնվազն 11 մարդ է վիրավորվել

Ամերիկյան Մեն նահանգի Միդքոսթ շրջանի սղոցարանում ուրբաթ օրը տեղի ունեցած հզոր հրդեհի և պայթյունի հետևանքով զոհվել է մեկ հրշեջ, ևս առնվազն 11 մարդ վիրավորվել է, հայտնում է «Associated Press»-ը: Նահանգի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ հրշեջին մահացած են գտել սղոցարանի տարածքում: Պաշտոնական…