Karevor News

Karevor News

ԿԱՇԽԱՏԵՔ ԲՈԼՈՐԴ, ԿՈւՏԵՄ Ե´Ս

Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են վարչախմբի հակասոցիալական քաղաքականության հիմնական ցուցանիշները՝ գործազրկության և աղքատության բարձր տեմպերը, ուսուցիչների և բուժաշխատողների ցածր աշխատավարձերը, զբաղվածության հիմնահարցը, գնաճը և թանկացումները, և այլն։ Մանրամասները՝ տեսանյութում

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ: Նախարարները քննարկել են Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ավարտի շուրջ։

«Ոսկե գնդակ»-2026․ ովքեր են պայքարում տարվա գլխավոր մրցանակի համար ըստ Goal-ի վարկածի

Goal.com հեղինակավոր պորտալը ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների նորացված վարկանիշային աղյուսակը։ Ցուցակը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։ Երկրորդ տեղում նրա ակումբակից Մայքլ Օլիսեն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը։…

Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա

Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ հայտնում է Սպուտնիկ Արմենիա-ն։ Երկգոտի ճանապարհին բեռնատարներ ու մարդատար մեքենաները կանգնած են երկու շարքով։ Խցանումը ձգվում է 1 կիլոմետր։ Խցանումները պայմանավորված են Հայաստանից Վրաստան մեկնող քաղաքացիների հոսքով։

Գյումրիում հրդեհ է բռնկվել

Մայիսի 1-ին, ժամը 17։28-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցում` ավտոտնակում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին,…

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի մայիս ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 գրոսմայստեր: Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Շանթ Սարգսյանը (74-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (89-րդ տեղ), Արամ Հակոբյանը (92-րդ տեղ): Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը Մագնուս Կարլսենն է: Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի…

Ֆիդանը և Արաղչին քննարկել են իրավիճակը ԱՄՆ-Իրան բանակցություններում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 1-ին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը ամերիկա-իրանյան բանակցություններում, ТАСС-ին հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում էին ձեռնարկել Իրանի դեմ։ Ապրիլի 7-ին ԱՄՆ…

Աբովյան պուրակից ջերմային այրվшծքներով քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբովյան պուրակում վարդակ վերանորոգելու ժամանակ բոցի հետևանքով ջերմային այրվածք էլեկտրական աղեղի բոցով, «դեմքի…

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն այս ամռանը կրկին կմեկնի Միացյալ Նահանգներ՝ անցկացնելու հերթական ստուգողական հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, հունիսի 27-ին մեր ընտրանին, Ռեքս Կալամյանի գլխավորությամբ, ընկերական խաղում ուժերը կչափի Պանամայի ազգային հավաքականի հետ։