ԿԸՀ-ն ամփոփել է 269 տեղամասի արդյունքները





(2006 տեղամասից), ըստ այդ արդյունքների՝ Քաղաքացիական պայմանագիր – 57,36 տոկոս Ուժեղ Հայաստան – 21,55 տոկոս Հայաստան դաշինք – 8,22 տոկոս ԲՀԿ-4,88 տոկոս:

Արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության վայրում՝ Իսակովի փողոց, 23/7-ում հասցեում հաշվառված հավելյալ անձի վերաբերյալ ահազանգին՝ հայտնում ենք, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա են «Իսակովի 23/7 կից հողատարածք» «Իսակովի 23/7 հարակից շինություն», ինչպես նաև՝ «23/7 հող․ կից տնակ» հասցեները։…


Ժամը 08:00-ից սկսած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը ստանում է բազմաթիվ ահազանգեր տարածքային կառույցների շտաբերի ներկայացուցիչներից այն մասին, որ օրը սկսվել է իրավապահ համակարգի ներկայացուցիչների, տարբեր օղակների հարձակումով, մասնավորապես՝ ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների բերման ենթարկումներով, կալանավորումներով: Այս մասին ասել է…
Հունիսի 1-10-ին Լատվիայի Հարավկուրզեմյան երկրամասի Նիցայի համայնքում, Յուրմալցիեմս ռազմական ավիացիայի զորավարժարանում, անցկացվում են «Baltic Zenith 2026» միջազգային զորավարժությունները, որոնց նպատակն է պատրաստել և կատարելագործել մոտ տարածության հակաօդային պաշտպանության մասնագետների հմտություններն օդային թիրախների ուղղությամբ մարտական կրակ վարելու գործում, հայտնել է երկրի…

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ վերջին ամիսների ընթացքում ստացված բազմաթիվ օպերատիվ–հետախուզական տվյալներին և քաղաքացիների ահազանգերին հետամուտ լինելով՝ այսօր և վաղը Հանրապետության ամբողջ տարածքում օրենսդրությամբ իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ և ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ…

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են գրանցվել Համայնքային ոստիկանության Արմավիրի և Արտաշատի բաժինների ծառայողների կողմից հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում: Մասնավորապես, Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների…