Իրանը սպասվածից արագ է վերականգնում ռազմական արդյունաբերական բազան. CNN

Իրանն ապրիլի սկզբին սկսված հրադադարի ընթացքում արդեն վերսկսել է անօդաչու թռչող սարքերի արտադրության մի մասը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության գնահատականներին ծանոթ երկու աղբյուրների։ Զեկույցում, հղում անելով չորս աղբյուրի, նշվում է, որ ԱՄՆ հետախուզական տվյալներով՝ Իրանի…

Սիրիան առաջին անգամ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին

Սիրիան որպես հյուր երկիր կմասնակցի հաջորդ ամիս Ֆրանսիայում կայանալիք Մեծ յոթնյակի՝ G7-ի գագաթնաժողովին և ներկայացված կլինի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կողմից։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել են թեմային ծանոթ երեք աղբյուր։ Նշվում է, որ սա կդառնա Սիրիայի առաջին մասնակցությունը…

ՆԱՏՕ-ն չի կարող գոյատևել առանց ԱՄՆ-ի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն չի կարող գոյատևել առանց Միացյալ Նահանգների, իսկ Եվրամիությունը չի կարող փոխարինել դաշինքին, ասել է Նորվեգիայի ֆինանսների նախարար և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ոչ, սա այն ՆԱՏՕ-ն չէ, որը մենք գիտենք գրեթե 80 տարի, քանի որ սա հենց…

ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Իրանի ռազմական կցորդների դեմ

Եվրամիությունը քննարկում է դաշինքի շրջանակներում մի շարք իրանցի ռազմական կցորդների և դիվանագետների նկատմամբ պատժամիջոցների կիրառման և նույնիսկ նրանց վտարման հարցը, հաղորդում է Euractiv-ը՝ հղում անելով գաղտնի փաստաթղթին։ «Դոսյեում առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել և արտաքսել Իրանի ռազմական կցորդներին և դիվանագետներին»,- նշվում…

Կուբայի նախագահն անօրինական է համարել ԱՄՆ-ի մեղադրանքները Ռաուլ Կաստրոյի դեմ

Կուբայի Կոմունիստական ​​կուսակցության նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին մեղադրանք առաջադրելու ԱՄՆ-ի իշխանությունների փորձը որևէ իրավական հիմք չունի: Այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը։ «Սա քաղաքական ակտ է՝ առանց որևէ իրավական հիմքի և ուղղված է միայն սարքված գործի ամրապնդմանը,…