S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի միջև շփումներ են եղել S-400 համակարգերի հնարավոր վերավաճառքի վերաբերյալ, և այդ շփումները կշարունակվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովն ընդգծել է, որ այս թեման շատ զգայուն է։

Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ծիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու է իր գործունեությունը՝ որպես Շիրակի մարզպետ։ «Ինձ համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ։ Այդ պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ առավել…

Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի

«Պուտինը պարտվում է Ուկրաինային, և ես համոզված եմ, որ նա միաժամանակ կսկսի էքսպանսիա դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան՝ լիակատար վերահսկողություն հաստատելու համար»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ DW-ին բանտից տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Ռուսաստանի…

Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային

Թուրքիան պատրաստվում է «ամենամոտ ժամանակներս երրորդ երկրի վաճառել Ռուսաստանից ձեռք բերված C 400 զենիթահրթիռային համակարգը»։ Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղելով «Հուրիեթի» հրապարակմանը։ Թուրքիան հակաօդային պաշտպանության այդ միջոցները Ռուսաստանից գնել է 2019 թվականին, ինչի պատճառով դուրս է մնացել ամերիկյան…

Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր

Լաոսը պաշտոնապես դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկխոսության գործընկեր: Հուլիսի 10-ի առավոտյան Պեկինում ստորագրվել է հուշագիր, որով Լաոսին շնորհվել է ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։ Այս մասին հայտնում է CCTV News-ը։ Լաոսին երկխոսության գործընկեր ընդունելու մասին որոշում էր կայացվել 2025…

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել սաուդացի գործընկերոջ՝ արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ, որի ընթացքում քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի հարձակումներից հետո տարածաշրջանային վերջին զարգացումները։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկկողմ…

Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»

Հուլիսի լույս 9-ի գիշերը ԱՄՆ -ը հարվածել է Իրանը Ռուսաստանին և Չինաստանին կապող երկաթուղային կամրջին։ Այդ մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը։ Կամուրջը գտնվում է Իրանի հյուսիս-արևելյան Գոլեստան նահանգի Աքքալա շրջանում՝ Թուրքմենստանի հետ սահմանային գոտում։ Ըստ տեղեկությունների, այդ երթուղով Ռուսաստանը…

Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ

Իրանում ավարտվել են ավելի քան մեկ շաբաթ տևած սգո արարողությունները՝ նվիրված փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին: Տեղական հեռուստաալիքների տվյալներով՝ հրաժեշտի միջոցառումներին մասնակցել է շուրջ 43 միլիոն մարդ, ինչը համարվում է պատմության մեջ…

153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ

2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի…