ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնության են եկել անօրինական միգրանտների վերադարձի նոր կանոնակարգի շուրջ

ԵՄ խորհուրդը հունիսի 1-ի երեկոյան հայտարարել է, որ Եվրախորհրդարանի հետ նախնական համաձայնության է եկել նոր կանոնակարգի շուրջ, որը սահմանում է անդամ երկրներում անօրինականորեն գտնվող երրորդ երկրի քաղաքացիների վերադարձի կարգը։ Այս մասին հաղորդագրություն է

Կոբախիձեն հնարավոր է համարել ՀՀ–ի ընդգրկումը Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծում

Վրաստանը պատրաստ է խորացնել գործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցության զարգացման գործում։ Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գծի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին՝…

Ռուսական հարվածներից Ուկրաինայում 18 մարդ զոհվել է, շուրջ 100-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային, որի հետևանքով Դնեպրում 12 մարդ է զոհվել, 37 մարդ՝ վիրավորվել: Կիևում զոհվել է 6 մարդ, 64-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Եվս 3 մարդ վիրավորվել է Սումիում:…

ԵՄ-ն 2.2 միլիոն եվրո է ներդնում՝ ՀՀ քաղաքացիներին առանց վիզայի Եվրոպա ճանապարհորդելու հնարավորությանը մոտեցնելու համար․ ՆԳ նախարար

Հունիսի 1-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի մեկնարկի արարողությունը։ Եվրամիությունը 2.2 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին՝ վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով։ Ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության…

ՆԱՏՕ-ն քննարկում է Եվրոպայում ԱՄՆ միջուկային ուժերի տեղակայման ընդլայնումը․ Financial Times

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի շրջանակում դիտարկում է եվրոպական երկրների տարածքում միջուկային զինանոցի տեղակայման աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնի նպատակն է ամրապնդել դաշնակիցների վստահությունը ամերիկյան անվտանգության երաշխիքների հուսալիության նկատմամբ։ Նշվում է, որ…