ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն շուրջ 2 միլիարդ դրամ ընդհանուր նախնական արժեքով վերանորոգման և հասցեական ծրագրերի իրականացման համար նախատեսում է ընտրել կապալառու կազմակերպություն։ Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից։ ՀԷՑ-ը նախատեսում է բաց մրցութային գործընթաց կազմակերպել բազմաբնակարան…

Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք

Ճգնաժամ Հայաստան֊ Ռուսաստան հարաբերություններում, ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության շարունակության նպատակահարմարությունը: Առավել մանրամասն՝ տեսանյութում

ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից: Սամմիթը երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ: Միջոցառման կազմակերպման համար ինչպես…

Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով

Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունն ավիաընկերություններին զգուշացրել է թռիչքներ չկատարել Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի, ԱՄԷ-ի օդային տարածքում և Օմանի ծոցի ջրերի վրայով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Գործակալությունը նշել է, որ տարածաշրջանում «անկանխատեսելի ռազմական զարգացումները, զուգորդված հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, մարտական…

«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Նուբարաշենի խճուղի 97/1)։ ՇՎՏՄ-ից հայտնում են, որ ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 547 150 (հինգ…

Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Հուլիսի 13-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Trade over Aid ֆորումին։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը միացել է Trade over…

Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները

Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը. (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին արտաքին գործերի նախարար Իգլի Հասանիի հետ։ Ինչպես տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա երկկողմ հարաբերությունների զարգացման,…

Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի կողմից հաստատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թվայնացման հայեցակարգը, որով ազդարարվել է բարեփոխումների գործնական իրականացման փուլի մեկնարկը։ Ինչպես տեղեկանում է Բնապահպանության և ընդերքի տեսչկան մարմնի տարածած հաղորդագրությունից, այս համատեքստում Տեսչական մարմնում արդեն սկսվել են բնապահպանական…

«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ

Դոնալդ Թրամփը հանդես է եկել Իրանի և ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբերյալ կոշտ հայտարարությամբ՝ ակնարկելով, որ ԱՄՆ-ն պատրաստվում է ինքնուրույն վերահսկել այդ տարածքը։ Թրամփն ընդգծել է, որ նախկինում ամերիկյան կողմը ծախսեր է կատարել, սակայն որևէ փոխհատուցում չի ստացել։ «Մենք…