Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ

Հուլիսի 13-19-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք, որից 327-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 231, փլուզման, ջրային հաղորդակցման ուղիներում պատահարի, ուժեղ կարկուտի, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 6-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման,…

Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ

Հնդկաստանի Ասամ նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ։ NDTV-ն հայտնում է, որ ջրհեղեղներից տուժել է 12 շրջան, 30 վարչական գոտի և 580 գյուղ։ Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Սիվասագար, Չարաիդեո և Ջորհաթ շրջաններում,…

Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան

Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել Եվրոպական միություն ձուկ և ձկնամթերք։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում: «Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը ստանում է նման թույլտվություն, ինչը նոր հնարավորություններ է բացում հայկական ձկնարտադրանքի արտահանման համար։ Եվրոպական…

Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել

Օմանի ափերի մոտ հունական «Dynacom Tankers» ընկերության երկու նավթատար հուլիսի 20-ին հարվածների են ենթարկվել։ Reuters-ը հայտնում է, որ Մալթայի դրոշով նավարկող «Kavomaleas» նավթատարին երկու արկ է հարվածել, ինչի հետևանքով շարժիչային բաժանմունքում հրդեհ է բռնկվել։ Նավապետը որոշել է տարհանել անձնակազմին։ Բոլոր…

Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար

Հայաստանի Հանրապետության պետական ավագ դպրոցներում հուլիսի 20-ից մեկնարկել է 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը, որը նախատեսված է առաջնահերթություն ունեցող սովորողների համար։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ այս փուլում կարող են հայտագրվել՝ 1․ տվյալ դպրոցում…

Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը վերջին գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին՝ Մերձավոր Արևելքում զոհված երեք ամերիկացի զինծառայողների պատվին։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ «Մենք նախորդ գիշեր շատ ուժեղ հարվածեցինք Իրանին՝ ի պատիվ երեք…

Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող և գլխավոր մարզիչ Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում։ Ինչպես տեղեկացնում է Sky Sport-ը, նրա մահվան մասին հայտնել է ընտանիքը։ Քիգանը պայքարում էր քաղցկեղի դեմ և կյանքի վերջին րոպեներին շրջապատված է եղել կնոջով ու…

Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters

Միջնորդներն Իրանին են փոխանցել ԱՄՆ-ի հետ պատերազմի լարվածությունը նվազեցնելու առաջարկ, որը նախատեսում է 10-օրյա հրադադար՝ նախորդ ամիս ձեռք բերված միջանկյալ համաձայնագիրը վերականգնելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում։ Գործակալության հաղորդագրությունում չի…