Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները դադարեցրել են ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրով ստանձնած պարտավորությունների իրականացումը։ Հուշագիրը ստորագրվել էր 2026 թվականի հունիսի 18-ին «Մենք նույնպես դադարեցրել ենք մեր պարտավորությունները. մենք ներկայումս չենք կատարում դրանք և կենտրոնացած…

Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ

Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ167+600-կմ180+928-ում՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ, կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվող ճանխպարհի երկարությունը՝ մոտ 13,4կմ։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է տեղեկությունը, որ հուլիսի 14-ին Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելության որոշ հյուրերի մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման ախտանիշներ։ Դիվանագիտական ներկայացուցչությունը խնդրի

Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով: ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Սիմոն Աբգարյանին է հանձնվել նաև «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակը։

Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT

Վլադիմիր Զելենսկին թույլատրում է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկwu հրաժարականը՝ պաշտպանության նախարարի պաշտոնից Միխայիլ Ֆեոդորովի հեռանալու դեմ Ուկրաինայում տեղի ունեցող ակցիաների պատճառով, գրում է Financial Times-ը՝ հղում անելով Կիևում իր աղբյուրներին։ «Զելենսկին դիտարկում է գլխավոր հրամանատարին աշխատանքից ազատելու հնարավորությունը՝…

Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել

Հուլիսի 11-ի ժամը 20:30-ից մինչև հուլիսի 18-ի 08:30-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ 1892 անօդաչու թռչող սարք է թռել, հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր մատույցներում։ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է հակառակորդի 207…

Վթարային ջրանջատում Մեղրիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-19:00-ը, կդադարեցվի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: