Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան

։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Թուրքիայի փոխնախագահին դիմավորեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Յըլմազը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Սերդար Քըլչը ևս կժամանի Հայաստան

Մայիսի 5-ից 6-ը անցկացվելիք արտգործնախարարության ամենամյա «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին ներկայացուցիչներ են լինելու նաև Թուրքիայից և Ադրբեջանից, այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Հարավային Կովկասում խաղաղության թեմայով պանելային քննարկմանը մասնակցելու են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Երևանի և Անկարայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն…

Ուկրաինան այս պահին չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ․ Չեխիայի վարչապետի հայտարարությունը՝ Երևանում

Ուկրաինան այս պահին չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ Երևանում։ «Սա կախված կլինի նրանից, թե ինչպիսի ակնկալիքներ և պայմաններ կձևակերպվեն։ Մենք ունենք մի քանի կարևոր թեմաներ, որոնք պետք է քննարկվեն, և գործընթացը դեռ շարունակվում է։…