Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը. մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում. «Հայաստան» դաշինք

«Խուզարկություններով ու ձերբակալություններով մեզ չեք վախեցնի Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։ Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են. իշխանությունը չունի հանրային աջակցություն…









