Առնվազն 56 մարդ է զովել Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգի մի քանի շրջաններում մոլեգնած սաստիկ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով: Այս մասին հաղորդել է PTI գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների տվյալները: Մեծ մասը զոհվել է՝ մնալով փլուզված պատերի և ծածկերի տակ։ Մի քանի մարդ մահացել էր կայծակի հարվածից և ծառերի ընկնելու հետևանքով։ Նահանգի իշխանությունները տարբեր գերատեսչությունների պաշտոնատար անձանց հանձնարարել են այցելել տուժած շրջաններ և օգնությունը ցույց տալ տարերքի հետևանքով տուժածներին:



