Karevor News

Karevor News

ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով

Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ ձեռնարկել Կուբայի դեմ այնքան ժամանակ, մինչև հանրապետության իշխանությունները չանցկացնեն մի շարք քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, որոնք Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք կշարունակենք միջոցներ ձեռնարկել (խմբ.՝ Կուբայի դեմ) այնքան…

Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը

Ռուսաստանի զինուժը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի Կրիվայա Լուկա բնակավայրի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարություն։ ««Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումներն ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կրիվայա Լուկա բնակավայրը»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

Սթարմերը չի պատրաստվում հրաժարական տալ՝ չնայած մունիցիպալ ընտրություններում լեյբորիստների անհաջողությանը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր պաշտոնում՝ չնայած մունիցիպալ ընտրություններում Լեյբորիստական ​​կուսակցության անհաջողությանը: աայս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը։ «Ոչ։ Ես չեմ պատրաստվում հեռանալ», – պատասխանել է Սթարմերը իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ լրագրողների հարցին։…

Լիբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանի մոտ զինված բախումներ են տեղի ունենում

Տրիպոլիից 40 կիլոմետր արևմուտք գտնվող Զավիա քաղաքի խոշորագույն նավթավերամշակման գործարանի մերձակայքում զինված բախումներ են տեղի ունենում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Նավթավերամշակման գործարանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Azzawiya օպերատոր ընկերությունը հայտարարության մեջ նշել է, որ ստիպված է…

Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից ավելի քան 10 մարդ է զոհվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավային Նաբատիե շրջանի մի քանի բնակավայրի վրա մայիսի 8-ին իսրայելական ուժերի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 36 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային…

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 8-ի ցերեկը, 12-13-ը ժամանակ առ ժամանակ, 9-11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 9-11-ի և 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի…

Սյունիքում մաքսային, լոգիստիկ կենտրոն կկառուցվի. շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2027թ.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է Սյունիքում մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը, հայտնում են կոմիտեից: Ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ՊԵԿ-ը ստորագրել է «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» (IRD Engineering) իտալական ընկերության հետ: Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը,…

ՀՀ-ում իրավիճակը վերահսկելի է, և բնակչությանը վտանգ չկա. նոր տվյալներ՝ հանտավիրուսից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակարգողից ահազանգ է ստացվել Հոլանդիայի դրոշի ներքո նավարկող զբոսանավում ծանր սուր շնչառական հիվանդությունների կլաստերի վերաբերյալ։ Նավարկությունը սկսվել էր Արգենտինայի Ուշուայա քաղաքից։ Նավում գտնվել է 147 մարդ՝ 88 ուղևոր և 59…