Չինաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Վան Ին և Աբբաս Արաղչին բանակցություններ են սկսել Պեկինում

Չինաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Վան Ին և Աբբաս Արաղչին բանակցություններ են սկսել Պեկինում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։ Խորհրդակցությունների մանրամասները չեն հաղորդվում։









