Իրանից ակնկալում են՝ ՀՀ-ն կկարողանա հավասարակշռություն պահպանել տարբեր քաղաքական գործընկերների հետ

Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի օրը դեռևս որոշված չէ: «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ , Նշենք, որ դեռ փետրվարին Շիրղոլամին հայտարարել էր, որ կողմերը նախատեսում են ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել ենթադրաբար 2026 թվականին Փաշինյանի այցի ժամանակ: «Այցի գաղափարը հնչեց, բայց հետո տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Իրանի դեմ պատերազմը, և երկիրն ամբողջությամբ կենտրոնացավ ագրեսիային հակազդելու վրա։ Արդյունքում որոշ ծրագրեր հետաձգվեցին», – պարզաբանեց դիվանագետը։ Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ֆոնին նա հույս հայտնեց, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ: «Կարևոր է, որ հաշվի առնվեն տարածաշրջանի բոլոր խաղացողների շահերն ու մտահոգությունները», – ընդգծեց դեսպանը։ Իրանցի դիվանագետը կարևորեց տարածաշրջանում կայունության և փոխգործակցության ամրապնդումը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով