Karevor News

Karevor News

Կալանավորվել է թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդ

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։ Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա հավաքագրել և բարձր աշխատավարձ վճարելու կեղծ խոստումով Հայաստան է տեղափոխել…

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները՝ վերջնական խաղաղության համաձայնության հասնելու և Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով։ «Ռուսաստանը Միացյալ Նահանգներին հայտնել է, որ պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները»,- ասել է Պուտինը…

Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը փորձում է բարձրացնել նավթի գները՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։ Նրա պնդմամբ՝ Թեհրանը կեղծ տեղեկություններ է տարածում հարձակումների և ականների մասին, մինչդեռ Հորմուզի նեղուցով նավթի ավելի մեծ ծավալ է տեղափոխվում, քան հակամարտության…

Բնապահպանական միջոցառումներ՝ 2750-ամյակի այգում

Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ Երևանի սրտում. հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Այստեղ ներկայացվում են բնության պահպանությանը, կանաչ ենթակառուցվածքների զարգացմանը, կենսաբազմազանության պահպանմանն ու կայուն քաղաքային զարգացմանն ուղղված Երևանի նախաձեռնություններն ու ծրագրերը։ Առաջիկա օրերին բաց մի՛ թողեք աշխարհահռչակ լուսանկարիչ Վենսան Մունյեի հետ հանդիպումը, բնիկ…

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 24-ին ժամը 19։30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում են հատուկ երեկոյի՝ նշելու հայ և եվրոպացի ժողովուրդների երկարամյա բարեկամությունն ու մշակութային կապերը։ «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագրում կհնչեն երաժշտության տարբեր երանգներ՝ Բեթհովենի դրամատիկ…

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի , որը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 7-ից կայքի միջոցով։ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈւՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈւՄ Է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 12-ի N 29-Ա որոշման համաձայն օտարման ենթակա հետևյալ անշարժ գույքերը *…

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ ToC մշակութային կազմակերպությունն ապրիլի 1-ից նոյեմբերի 1-ը Վանաձոր քաղաքում իրականացնում է «Ճարտարապետություն. ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» ծրագրի երկրորդ նախագիծը։ Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակն է ժամանակակից…

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը

COP17-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Agence France-Presse, The Guardian, Xinhua և Carbon Brief միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարը ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և պատասխանել լրագրողների հարցերին՝ ընդգծելով,…

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Լատվիական հայտնի 360 TV «Četri uz koferiem» (չորսը ճամպրուկով) ճամփորդական հաղորդաշարն իր՝ Հայաստանին նվիրված եթերաշրջանում հեռուստադիտողներին ներկայացրել է երկրի մշակույթը, պատմությունը, բնությունն ու հյուրընկալությունը։ Հայտնի լատվիացի ոճաբան Ինդրա Սալցևիչայի (Indra Salceviča) գլխավորությամբ ճանապարհորդող մասնակիցներն այցելել են Հայաստանի տարբեր վայրեր, իսկ…

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա ընթացքի վերաբերյալ և դրա արդյունքում ստացված…