Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը փորձում է բարձրացնել նավթի գները՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։ Նրա պնդմամբ՝ Թեհրանը կեղծ տեղեկություններ է տարածում հարձակումների և ականների մասին, մինչդեռ Հորմուզի նեղուցով նավթի ավելի մեծ ծավալ է տեղափոխվում, քան հակամարտության մեկնարկից առաջ։ Թրամփը նաև մեղադրել է Իրանի իշխանություններին ցուցարարների սպանությունները շարունակելու մեջ։ Նրա պնդմամբ՝ յոթ ամսից էլ պակաս ժամանակահատվածում 75 000 ցուցարար է զոհվել։ ԱՄՆ նախագահը քննադատել է միջազգային հանրությանն ու Դեմոկրատական կուսակցությանը՝ տեղի ունեցողի նկատմամբ անտարբերության համար։ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16442

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով