Karevor News

Karevor News

Վրաստանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ

ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված ավելի վաղ իր արած արտահայտություններից մեկի հետ։ Մասնավորապես, Հերչինսկին լրագրողներին ասել էր, որ Եվրամիությունը չպետք է թույլ տա, որ վրաց ժողովուրդը «վերադառնա բռնության, քաղաքացիական պատերազմի, աղքատության, կոռուպցիայի և մութ…

Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսում

Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսի Հանրապետությունում «մարդասիրական նպատակներով»: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը։ «Հունիսի ընթացքում նախարարների մակարդակով համաձայնագիր կստորագրվի, որը կներառի Կիպրոսի տարածքում ֆրանսիական զորքերի ներկայություն՝ բացառապես մարդասիրական նպատակներով», – ասվում է կառավարության կայքում հրապարակված նրա հայտարարության…

Ճապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո պրեֆեկտուրայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օբիհիրո քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 173 հազար…

Բանգլադեշում կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ

Բանգլադեշում, որտեղ այս օրերին հորդառատ անձրևներ ու սեզոնային ամպրոպներ են, կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ զոհերի մեծ մասը բաց դաշտերում աշխատող ֆերմերներ և բաց տարածքներում հայտնված բանվորներ են։Մի…

ԱՄՆ զինվորականները հայտարարել են Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների նավին հարվածելու մասին

Ամերիկացի զինվորականներն ապրիլի 26-ին Խաղաղ օվկիանոսում հարված են հասցրել մի նավի, որը ենթադրաբար օգտագործել են թմրավաճառները։ Հարվածի հետևանքով սպանվել է երեք մարդ։ Այդ մասին X-ում հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։ «Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ…

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 27-ին

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 370 դրամ , վաճառքի նվազագույն արժեքը՝ 372.50 դրամ : Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ , վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ : Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն…

Հայտնի է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ կրակած անձի ինքնությունը

Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ հյուրանոցում հնչած կրակոցներից հետո ձերբակալված տղամարդը իրավապահ մարմինների կողմից նույնականացվել է որպես Քոուլ Թոմաս Ալեն: 31-ամյա կասկածյալը Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի շրջանի Տորանս քաղաքից է։ Ամերիկյան CBS-ի փոխանցմամբ՝ «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցում անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվելուց…

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00–17:00 Նալբանդյան փողոց 37, 41/1 շենքեր և 34–59 առանձնատներ, Խորենացի փողոց 25, 25Ա, 27, 27Ա,…