Ճապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո պրեֆեկտուրայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օբիհիրո քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 173 հազար մարդ։ Օջախը գտնվել է 79 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով