Karevor News

Karevor News

Ծառերի համատարած սպանդ՝ Արմավիր քաղաքում

Այսօր՝ ապրիլի 24-ին, ծառերի համատարած սպանդ է իրականացվել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում, որը համարվում է գլխավոր փողոցներից մեկը, անհայտ անձը կամ անձինք մոտ 10 առողջ, հսկայական ծառեր խորքից կտրել են։ Ինչպես նշում…

«Սա ապացույցն է, որ Բաքուն Հայաստանն այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ». Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրռումը. «Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն թույլ է տալիս բացահայտ միջամտել մեր երկրի ներքին գործերին և պահանջել պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիներին՝ Ջահերով երթի ժամանակ տեղի…

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 248 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Պոկում վարժությունում Էմման բոլոր երեք մոտեցումները հաջող է կատարել՝ գլխավերևում պահելով 102,105 և 107 կգ կշռող ծանրաձողերը:…

«Փաշինյանի ուղերձի շեշտադրումները կա’մ բխում են անտեղյակությունից, կա’մ համընկնում են թուրքական շահերի հետ». Ռուբեն Մելքոնյան

«Նիկոլ Փաշինյանի ուղերձում հնչած կարծիքը լիովին սխալ է և կրկնում է տարբեր տարիներին տարբեր մարդկանց կամ պետությունների կողմից՝ առանց խորքային դիտարկումներ անելու հնչած կարծիքը, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այլ պետությունների հրահրման, հայերի ակտիվացման և այլ հետևանքներով»,- «Նյուզ»-ի հետ…

«Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացման վտանգի տակ է»․ Գեղարդ հիմնադրամ

Արձագանքելով Արցախի խորհրդանիշ՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մտադրության մասին ադրբեջանական սոցցանցերում տարածվող լուրերին, hաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդամենը օրեր առաջ, ըստ հայկական և ադրբեջանական մեդիատիրույթում տարածված լուրերի, Արցախում՝ Ստեփանակերտում, հիմնահատակ ավերվել են հայկական հոգևոր մշակութային երկու կառույցներ՝…

«Փաշինյանն ասում է՝ Արարատին մի նայեք. հիմա նայում ենք, խախտում ենք». Ռոբերտ Քոչարյան

«Փաշինյանը ասում է՝ Արարատին մի նայեք. հիմա նայում ենք, խախտում ենք»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան դիտարկման, թե Փաշինյանն ասում է , որ Հայոց ցեղասպանության հարցը տարիներ շարունակ միջազգային դերակատարների…

«Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր լուրը դրվել, չպետք է հրապարակվեր»․ Հրաչյա Թաշչյան

«Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի աշխատակիցներից մեկը «շատ կոպիտ սխալ է գործել», դրա համար էլ կայքում տեղադրված լուրը հեռացվել է։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասել է թանգարան–ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը` անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ հրապարակման հեռացմանը ։ «Առանց…

Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել

«Հայոց Ցեղասպանութեան 111-րդ ոգեկոչման առիթով, Ուրբաթ, 24 Ապրիլ 2026-ի առաւօտեան ժամը 10։00-ին, մեր ժողովուրդի զաւակները համախմբուեցան Անթիլիասի Մայրավանքին մէջ՝ մասնակցելու Սուրբ եւ Անմահ Պատարագին, կատարելու Բարեխօսական Կարգ եւ ծաղկեպսակներ զետեղելու Սրբոց Նահատակաց յուշարձան-մատրան առջեւ։ Արդարեւ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին…

Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում կազմակերպվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ դեսպանությունը Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում կազմակերպել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ «ՀՀ դեսպան Ա․Սմբատյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի…

«Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ընթացքում». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ընթացքում: Մենք մեր անսասան համերաշխությունն ենք հայտնում յուրաքանչյուր ամերիկահայի և ամբողջ աշխարհի…