«Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր լուրը դրվել, չպետք է հրապարակվեր»․ Հրաչյա Թաշչյան

«Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի աշխատակիցներից մեկը «շատ կոպիտ սխալ է գործել», դրա համար էլ կայքում տեղադրված լուրը հեռացվել է։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասել է թանգարան–ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը` անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ հրապարակման հեռացմանը ։ «Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ. սխալ բաներ կար գրված, սխալ տեղեկատվություն էր ընդհանրապես։ Հավանաբար դուք տեքստը չեք տեսել։ Նկարի տակ գրված տեքստը ոչ մի կապ չուներ նկարի հետ»,–ասել է Թաշչյանը՝ հավելելով՝ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել և պետք չէ այդտեղ կրիմինալ փնտրել. հրապարակումը հեռացվել է, որովհետև այդ լուրն ընդհանրապես չպետք է չհրապարակվեր։ Թաշչյանն ընդգծել է, որ իրենք հրապարակում են տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են պետական արողակարգային բնույթ և որոնց կազմակերպչական հարցերին մասնակցում է հիմնադրամը։ «Եթե մենք մասնակցություն չունենք, անգամ պատշաճ էլ չի, գեղեցիկ էլ չի դնել։ Եթե էդպես լիներ, մենք ամբողջ օրը պետք է ինչ-որ բաներ լուսաբանեինք, բայց մենք լրատվական գործակալություն չենք»,- ասել է նա։ Ինչպես հայտնել ենք, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի կայքում ու սոցցանցային էջում այսօր անդրադարձ էր եղել Գարեգին Բ–ի` Ծիծեռնակաբերդ կատարած այցին և այնտեղ կատարած բարեխոսական կարգին։ Հրապարակվել էին նաև համապատասխան լուսանկարներ։ Որոշ ժամանակ անց, սակայն, հրապարակումը հեռացվել էր և՛ կայքից, և՛ սոցցանցից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով