Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից

Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են Հայաստանի Հանրապեռտության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալների պաշտոններից։ Այս մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի՝ 2026 թվականի հուլիսի 1-ի ստորագրած որոշումներից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ է նշանակել Տիգրան…

Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արվավիր քաղաքի Երևանյան փողոցի մի բնակիչ ապօրինի պահում է զենք-զինամթերք, թմրամիջոց, նաև ձեռք բերում և իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչք ու անակցիզ ծխախոտ։ Հունիսի 17-ին նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նույն…

Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական դատախազների երկխոսության…

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է e-auctions.am էլեկտրոնային աճուրդի համակարգի միջոցով առաջիկայում օտարման ներկայացված տրանսպորտային միջոցների, այլ շարժական գույքի, ինչպես նաև՝ վարձակալության ենթակա տարածքների ցանկը։ Մանրամասները՝ ստորև. 1. Վաճառվում են «GAZ» մակնիշի ավտոմեքենաներ: 2. Վաճառվում են «SAMAND» մակնիշի ավտոմեքենաներ։ 3.…

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և…

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հունիսի 30-ին, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սուլխան Թամազաշվիլին ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության…

ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հերքել է մի շարք լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, համաձայն որոնց խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը մասսայական հոսանքազրկումներ են տեղի ունեցել ընտրատեղամասերում: ՀԷՑ տարածած հաղորդագրությունում նշվում է. «Yerkir.am, RadioAurora.am, MAMUL.am, MediaHub.am, AlphaNews.am, Aravot.am, Hayeli.am, Hraparak.am, YerkirMedia.am լրատվամիջոցները «Ֆեյսբուք»…

Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին

Ռուսաստանի և Բելառուսի հետ Լատվիայի սահմանների երկայնքով անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցների ներդրումը նախատեսվում է մինչև այս ամառվա վերջը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսին։ «Հուլիս-օգոստոս ամիսներին մենք կունենանք Ռուսաստանի և Բելառուսի հետ ամբողջ…