ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 18-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։00-16:00-ն, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10։00-16:00-ն, Գեղարքունիքի մարզի Վարդենիս…

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի 7 կմ թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։ Անդրադարձ է կատարվել Քաջարանի…

Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Այցի շրջանակում դեսպան Կլաուդիա Բուշը…

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2026 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։ Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2026…

Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Փարիզում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլյուսի հետ։ Հանդիպման մասին Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ ընդգծելով, որ քննարկվել են պաշտպանական արդյունաբերության, նորարարությունների, տիեզերական անվտանգության…

Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել CNOOC նավթընկերության ղեկավարի նախկին տեղակալ Յուան Գուանյուին՝ դատավճռի կատարման երկու տարի ժամկետով հետաձգմամբ: Xinhua գործակալությունը հաղորդում է, որ նա մեղադրվել է 152 միլիոն յուանի (22,5 միլիոն դոլար) կաշառք ստանալու համար: 2001-ից մինչև 2022 թվականը Յուան…

Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ

Ղազախստանը ստորագրել է 10 միլիարդ դոլարի համաձայնագիր ամերիկյան NVIDIA տեխնոլոգիական հսկայի և Firebird ընկերության հետ՝ երկրում արհեստական բանականության (ԱԲ) լայնածավալ ենթակառուցվածքներ զարգացնելու նպատակով։ Այս ռազմավարական նախագիծը, որը ներառում է Էկիբաստուզում «Տվյալների կենտրոնների հովտի» (Data Center Valley) ստեղծումը, նպատակ ունի Ղազախստանը…

Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին

Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն այցելել է ՀՀ միասնական տաղավար։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Լիազոր նախարար Ռուֆոն ծանոթացել է հայկական ռազմարդյունաբերական…

ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) 103-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը։ Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի վերաբերյալ համապատասխանության առաջին զեկույցը՝ ԳՐԵԿՈ-ի Հինգերորդ գնահատման փուլի շրջանակում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։ Այդ մասին…

Թուրքիայի օդուժը կհամալրվի է 780 մլն եվրոյի նոր ՀՕՊ համակարգերով

Թուրքիայի ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը խոշոր գործարք է կնքել Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի մատակարարմանն ուղղված պայմանագրի արդյունքում ընկերության բյուջե կմուտքագրվի 780 մլն եվրո: Համաձայնագրի շրջանակներում նախատեսված ռազմական արտադրանքը Թուրքիայի զինված ուժերին…