Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Փարիզում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլյուսի հետ։ Հանդիպման մասին Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ ընդգծելով, որ քննարկվել են պաշտպանական արդյունաբերության, նորարարությունների, տիեզերական անվտանգության և Երկրի դիտարկման ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ «Քննարկել ենք նաև Եվրոպական հանձնաժողովի Պաշտպանական արդյունաբերության և տիեզերական տարածության գլխավոր տնօրինության (DG DEFIS) հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտներում համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները»,– գրել է նախարարը՝ կից հրապարակելով նաև լուսանկար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9779

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով