Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարին

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին: ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։ Արման Սարգսյանը…

ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից

Ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի սպասվող ճակատագիրը և մեր անելիքները, Ռուսաստանի հայության ճակատագիրը և հայրենադարձության անհրաժեշտությունը: Առավել մանրամասն՝ տեսանյութում

Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու

Հայաստանի ներքաղաքական կյանքն այսօր ինչո՞վ է տարբերվում նախորդ ընտրական ցիկլերից։ Արդյո՞ք փոխվել է քաղաքական պայքարի բնույթը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի հարցում Իլհամ Ալիևի դիրքորոշումը։ «Կան մի ամբողջ շարք երկրներ, որոնց հետ մենք մոտ հարաբերություններ ունենք, և նրանք կիսում են այդ դիրքորոշումը, որի հետ մենք կատեգորիկ համաձայն չենք։ Այդ, դա մեր միջև տարաձայնությունների…

Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Փոխվարչապետն ուղերձում մասնավորապես նշել է. «Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝…

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլոդիանա Սպահյուի հետ։ Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում կայացած…

Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացիկ բարեփոխումները,…

ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը

Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկել է 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը՝ տարբեր շահառու խմբերի հետ։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից: Առաջին հանդիպմանը մասնակցել են խոշոր առևտրային ցանցերի և սուպերմարկետների ներկայացուցիչները։ Քննարկման…

Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից

Հայաստանի արտաքին տնտեսական դիվերսիֆիկացին` ՌԴ֊ի կողմից բեռնարգելքի պայմաններում, ԵԱՏՄ֊ում ՀՀ անդամակցության նպատակահարմարությունը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։