Մենք պետք է ունենանք այնպիսի ղեկավարություն, որը թշնшմիներին հաճոյանալու համար, չի նվաստացնի մեր զինվորականներին. Արման Թաթոյան

Մենք պետք է ունենանք այնպիսի ղեկավարություն, որը թշնամիներին հաճոյանալու համար, չի նվաստացնի մեր զինվորականներին: Այս մասին այսօրվա ռազմական շքերթի առիթով ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը: «Մենք պետք է ունենանք այնպիսի ղեկավարություն, որը թշնամիներին հաճոյանալու համար, չի…

ԱՄՆ-ն պետք է լքի Պարսից ծոցի տարածաշրջանը՝ դրա զարգացման համար. Իրանի Անվտանգության խորհուրդ

ԱՄՆ-ը պետք է լքի Պարսից ծոցի տարածաշրջանը՝ դրա զարգացման և խաղաղության համար, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։ «Մենք տարածաշրջանի երկրների հետ համագործակցության համար որևէ խոչընդոտ և խնդիր չենք տեսնում», – ասել…

Կալասը հաստատել է, որ ԱՄՆ դեսպանատունը լքում է Կիևը

Եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ ամերիկյան դեսպանատունը լքում է Կիևը, մինչդեռ ԵՄ բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները մնում են ուկրաինական մայրաքաղաքում: «Այն ամենից, ինչ մենք երեկ լսել ենք Ուկրաինայից, բոլոր դեսպանատները մնում են՝ բացի մեկից: Բոլոր եվրոպացիները…

Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն: Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ մայիսի 28-ի առիթով: «Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։ Սարդարապատում մեր ազգն ապացուցեց, որ ունակ է ծանր ժամանակներում համախմբվել…

Պետության ներքին գործերին խառնվելը պոզով-պոչով է լինո՞ւմ, թե՞ այն ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ի՞նչ կարելի է Զևսին, չի կարելի եզին։ «Ինքնիշխաններ», ի՞նչ կա, բան չունեք ասելո՞ւ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ «Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թ. հունիսի 7-ին վերընտրվելու համար»։ Հիմա սա ՀՀ ներքին…

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի Հորմուզի նեղուցի վերահսկողության կառավարման դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի Հորմուզի նեղուցի վերահսկողության կառավարման նկատմամբ։ Այդ մասին մայիսի 27-ին հաղորդվել է ԱՄՆ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) կայքում։ Հայտարարության մեջ սահմանափակումները բնութագրվել են որպես հակաահաբեկչական։ Նշվում է նաև, որ Հորմուզի նեղուցի վերահսկողության կառավարումը…

Կասկածի տակ է մեր պետականության ընթացքը, hարվածի թիրախում է մեր ինքնությունը. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, 1918 թվականի Մայիսի 28-ը հայոց պատմության բեկումնային կետն է։ Հենց Մայիսի 28-ին ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդը մահվան դատավճիռը փոխարինեց պետականության ստեղծմամբ։ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում մենք ապացուցեցինք՝ աշխարհում չկա այնպիսի զենք, որն ի զորու լինի հաղթել սեփական…

Պենտագոնում հայտարարել են, որ պատրաստ են շարունակել Իրանի դեմ գործողությունը

ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե նրա հետ բանակցությունները չհանգեցնեն այնպիսի համաձայնության, որը կկանխի Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Կամ ձեր բանակցողները կհասնեն նրան, որ նրանք երբեք միջուկային զենք…

Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հաղթանակի տրամաբանությունից ծնվեց մեր անկախ Հայաստանը. Բագրատ Սրբազան

«Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հաղթանակի տրամաբանությունից ծնվեց մեր անկախ Հայաստանը: Ծնվեց լքված, կեղեքված, հիվանդ, ցեղասպանված ժողովրդի կամքից, հաղթանակի ձգտումից: Ծնվեց այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը ինքնագիտակցության, ինքնաճանաչողության բարձրակետին էր հասել` հասկանալով, որ դա իր վերջին հանգրվանն է` ականջալուր լինելով Գևորգ…

Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը․ Վեհափառ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առիթով․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս՝ Հանրապետության տոնի առիթով: Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը նշանավորելով՝ հիշում ենք…