Պետության ներքին գործերին խառնվելը պոզով-պոչով է լինո՞ւմ, թե՞ այն ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ի՞նչ կարելի է Զևսին, չի կարելի եզին։ «Ինքնիշխաններ», ի՞նչ կա, բան չունեք ասելո՞ւ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ «Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թ. հունիսի 7-ին վերընտրվելու համար»։ Հիմա սա ՀՀ ներքին գործերին խառնվե՞լ է, թե՞՝ ոչ։ Նման ուղերձ եթե արվեր այլ երկրների առաջնորդների կողմից՝ ի պաշտպանություն օրինակ ընդդիմության, իրար հերթ չտալով կասեիք՝ սա ճնշում է ՀՀ քաղաքացու ազատ ընտրության վրա։ Բա այլ երկրի ղեկավարը ի՞նչ գործ ունի ընտրությունից առաջ ուղիղ աջակցի թեկնածուներից մեկին։ Պետության ներքին գործերին խառնվելը պոզով-պոչով է լինո՞ւմ։ Թե՞ այն ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6129

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով