Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը հնարավոր է արդեն իսկ մայիսի 25-ին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 25-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիից Ագրա մեկնելիս հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագիրը կարող է իրականանալ «այսօր»։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Մենք կարծում էինք, որ երեկ երեկոյան կարող են որոշ նորություններ…

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի

Մայիսի 25-ին ԱՄՆ-ում նշվում է Հիշատակի օրը՝ ի պատիվ բոլոր զինվորական տղամարդկանց և կանանց, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հայրենի երկրին ծառայելու ընթացքում։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Հիշատակի օրվա կապակցությամբ դեսպանատունն այսօր փակ է։

Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Չինաստան այցի ժամանակ հայտարարել է, որ կարող է հրաժարական տալ իր լիազորությունների ժամկետի ավարտից առաջ: Այս մասին հաղորդում է ուկրաինական UNN-ը: «Հնարավոր է՝ ես շուտով պաշտոնաթող լինեմ», – ասել է նա: Վուչիչը նաև քննադատել է մայիսի…

Ռուսաստանն «Օրեշնիկ» հրթիռով հարվածել է Ուկրաինային. փոխադարձ հարվածները շարունակվում են

Լույս մայիսի 24-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 600 անօդաչու թռչող սարք և 90 հրթիռ, այդ թվում՝ «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ հարվածների հետևանքով առնվազն…

Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն. ԱԳՆ

Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից: Հաղորդվում է, որ կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:

Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում՝ այն տարբերությամբ, որ ոչ թե ՀՀ-ի կnրծանումը ցանկացող թշնшմիներին են հաղթել, այլ փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Տիգրան Աբրահամյան

Միլիարդավոր վարկեր ու բյուջետային միջոցներ մեր՝ հարկատուներիս և մեր սերունդների հաշվին վերցրել են ու հիմա փորձում են դա մեզ կրկնակի թանկ վաճառել։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Անունը դրել են հանրային հաշվետվություն և զորահանդես են…

Իրանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, համաձայնագիրը «լավն» է լինելու. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի կնքման դեպքում «դա կլինի լավ և պատշաճ» գործարք։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում՝ կրկին քննադատելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ 2015 թվականին, Իրանի հետ կնքված միջուկային…