Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում՝ այն տարբերությամբ, որ ոչ թե ՀՀ-ի կnրծանումը ցանկացող թշնшմիներին են հաղթել, այլ փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Տիգրան Աբրահամյան

Միլիարդավոր վարկեր ու բյուջետային միջոցներ մեր՝ հարկատուներիս և մեր սերունդների հաշվին վերցրել են ու հիմա փորձում են դա մեզ կրկնակի թանկ վաճառել։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Անունը դրել են հանրային հաշվետվություն և զորահանդես են կազմակերպում։ Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում՝ այն տարբերությամբ, որ ոչ թե Հայաստանի կործանումը ցանկացող արտաքին թշնամիներին են հաղթել, այլ փորձում են սեփական ժողովրդին հաղթել: Երկրի ներսում հանրային ատելության, թշնամանքի և բախումների ձգտող իշխանությունը համազգային տապալումն է տոնում»,-գրել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6103

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով