Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ Ուզբեկստանի նախագահը երկօրյա այցով գտնվում է Թբիլիսիում, որտեղ արդեն հանդիպում է ունեցել…

ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Այս մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ «Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը մաղթում է ձեզ հիանալի հանգստյան օրեր: Մենք շարունակում ենք շուրջօրյա պարեկություն իրականացնել սահմանամերձ…

ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

ՀՀ ԱԳՆ-ը իր X-ի էջում հրապարակում է արել, որտեղ շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ «Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին»,- ասվում է հրապարակման մեջ։

Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում՝ նշելով, որ դա կատարվում է«Հեզբոլլահ» շարժման կողմից հրադադարի համաձայնագրի խախտումներին ի պատասխան։ Այս մասին Telegram-ում հաղորդագրություն է

Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը

Կիևն ուղիներ է փնտրում Վարշավայի հետ լարվածությունը թուլացնելու համար, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ Ուկրաինան պետք է հաշտվի իր պատմության հետ՝ Եվրամիությանը միանալու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Երկու հարևան երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները սրվել…

Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»

Իրանում սկսվել է նախկին Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավոորության պաշտոնական արարողությունը, որ կտևի մինչև հուլիսի 9-ը։ Նախօրեին The New York Times -ը, հղելով ամերիկյան նախկին և գործող պաշտոնյաների, սենսացիոն հրապարակում է արել, ըստ որի Իսրայելը «ծրագրել էր սպանել…

Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Օրենսդրական փոփոխություններով՝ ԱԺ ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկելու հնարավորություն կունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան մեկ տարին (730 օրից 366 օրը)…

ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար

«The Economist» պարբերականի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը, Ռուսաստանի հետ լարվածության էսկալացիայից խուսափելու նպատակով, վերանայում է ՆԱՏՕ-ի շրջանակներում իր գործողությունները: Աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը հասկացրել է, որ պատրաստ չէ ռազմական բախման գնալ Մերձբալթյան երկրների պաշտպանության համար, հատկապես եթե դա ենթադրում է ռուսական…

Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև

Անկախության օրվա կապակցությամբ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված նամակում Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ՝ ի շահ երկու երկրների բարեկամ ժողովուրդների։ Իլհամ Ալիևը նշել է, որ Բաքվի և Մինսկի միջև հարաբերությունները բնութագրվում…