Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար

Դատարանը վերադարձրել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը, որպեսզի նա կարողանա մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին։ Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ մեկ օրում 24 նավ է անցել Հորմուզի նեղուցով

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ անցած մեկ օրվա ընթացքում 24 առևտրային նավ է հատել Հորմուզի նեղուցը։ Իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ բոլոր նավերը թույլտվություն են ստացել և իրենց անցումը համաձայնեցրել են ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հետ։ Հայտարարության մեջ…

Իրանը հակամարտության սկզբից ի վեր Մերձավոր Արևելքում վնաս է հասցրել 20 ամերիկյան ռազմաբազայի և օբյեկտի. BBC

Իրանը փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր լուրջ վնասներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող 20 ամերիկյան ռազմաբազայի և օբյեկտի՝ զգալիորեն ավելի մեծ վնաս պատճառելով, քան ավելի վաղ հրապարակորեն հայտարարվել էր: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով արբանյակային…

Ցավում եմ, որ ՌԴ ներկրման սահմանափակումներն անդրադարձել են ՀՀ քաղաքացիների վրա․ Զատուլին

Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները, առայժմ, նախազգուշական քայլեր են, որոնք արդեն հասցրել են անդրադառնալ Հայաստանի քաղաքացիների վրա։ Սակայն պաշտոնական Երևանը ձևացնում է, թե ոչինչ չի կատարվում, և ամեն ինչ շարունակվելու է նախկին պես նաև խորհրդարանական ընտրություններից հետո։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վիճակի…

Իսպանիան մտադիր չէ մասնակցել Հորմուզի նեղուցում ռազմական գործողությունների

Իսպանիայի կառավարությունը բացառում է թագավորության մասնակցության հնարավորությունը Հորմուզի նեղուցում որևիցե ռազմական գործողության, որը կարող է վերածվել հակամարտության սրման: Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը բրիտանական Financial Times (FT) թերթի հետ հարցազրույցում: Նրա խոսքով՝ Մադրիդը «չի մասնակցի ոչ…

Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են ռազմավարական էներգետիկ գործընկերությունը

Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության հիմնական առաջնահերթությունները և էներգետիկայի ոլորտի հետ կապված մի շարք այլ հարցեր: Այս մասին X-ում հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով…