ԻՀՊԿ-ն հայտնել է, որ մեկ օրում 24 նավ է անցել Հորմուզի նեղուցով

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ անցած մեկ օրվա ընթացքում 24 առևտրային նավ է հատել Հորմուզի նեղուցը։ Իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ բոլոր նավերը թույլտվություն են ստացել և իրենց անցումը համաձայնեցրել են ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հետ։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողությունն իրականացվելու է ամենայն վճռականությամբ», իսկ «օտարերկրյա ուժերը տեղ չունեն Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5817

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով