Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Վահագն Պետրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում`«Իսակով բարբիքյու»-ում (ք․ Երևան, Իսակովի 27/3), իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների…

Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով Հայաստանում գտնվող Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (World Organisation for Animal Health) պատվիրակության «Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» (Performance of Veterinary Services) ծրագրի գնահատող խմբի ներկայացուցիչներն ամփոփել են անասնաբուժական ծառայությունների և լաբորատորիաների կարողությունների գնահատման նպատակով իրականացված այցի ընթացքում…

Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում

Կոնգոյի Հանրային առողջապահության ինստիտուտն իր վերջին զեկույցում հայտնել է, որ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլա վիրուսը տարածվել է ևս երկու՝ հյուսիսարևելյան Վերին Ուելե և Չոպո նահանգներում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Չնայած ընթացիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ այս երկու նահանգներում…

ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները փակ և կողպված պահել, երբ երեխաները տանն են՝ ընդգծելով, որ մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով պայմանավորված հոսպիտալացումների պատճառներից մեկն էլ բարձրությունից վայր ընկնելն է: «Պատուհաններից և պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը տեղի…

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով

Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Այդ մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: «Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման…

Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊ ընկերությանը պատկանող «Հեքիաթային կիրճ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Աղավնաձոր, Ղշով Աղբյուր թաղամաս) իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները: Մասնավորապես՝ – սննդի կառույցը…

Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել

Հունիսի վերջին Արևմտյան Եվրոպայում գրանցված աննախադեպ շոգի հետևանքով ավելի քան 10 000 մարդ է մահացել։ «EuroMOMO» կազմակերպության տվյալներով՝ մահացածների մեծ մասը՝ ավելի քան 9000-ը, 65 տարեկանից բարձր անձինք են։ Փորձագետները նշում են, որ տարվա այս եղանակի համար մահացության նման ցուցանիշը…

Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարների կիրառման կարգավորումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ դրանց չափերը, հիմք ընդունելով օրենսդրությամբ դրանց համար կիրառվող առավելագույն շեմը, որոշվում են բժշկական հաստատությունների կողմից։ Այս մասին հայտնում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից՝ նշելով, որ կառույցը, օրենսդրությամբ…

ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 10-ին նախազգուշացրել է, որ Սուդանում խոլերայի բռնկումը կարող է ավելի խորանալ, քանի որ պատերազմը, տեղահանությունները և անձրևային սեզոնի սկսվելը սպառնում են ավելի սրել երկրում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ ԱՀԿ-ի տվյալներով՝ հունիսի…

ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային առողջապահական կառույցների հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ ՀՎԿԱԿ-ից հայտնում են, որ 2026 թվականի հուլիսի 5-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արձանագրվել է՝ Ուգանդայում, հուլիսի 9-ի դրությամբ,…