Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա 2 զոհ և 2 տուժած

Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և երկու տուժած․ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստանում են համապատասխան բուժօգնություն։

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վիրավորների մեջ երեխաներ կան

Այսօր՝ մայիսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի փողոցի 2/29 հասցեի դիմաց բախվել են «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Կալիֆոռնիայի տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանման կարգադրություն են ստացել անտառային հրդեհների պատճառով

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանման կարգադրություններ են ստացել տարածաշրջանում մոլեգնող անտառային ուժգին հրդեհների պատճառով: Այս մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը։ Մասնավորապես, վտանգ է սպառնում Լոս Անջելեսից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիմի Վելիի և Սանտա Սուսանա քաղաքների…

Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կան զոհեր

17-ամյա և 18-ամյա երկու երիտասարդ կրակ են բացել Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի մզկիթներից մեկում՝ սպանելով երեք մարդու։ Նրանք այնուհետև հրաձգության վայրից մի քանի թաղամաս այն կողմ ինքնասպան են եղել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Ոստիկանությունը միջադեպը…

Ջուր հավաքեք

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 20-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Արցախյան և Երևանյան խճուղիների, Վանքի Տափ փողոց 1-15 շենքերի, Ավանգարդ 5-րդ…

Իսրայելական հարվածների հետևանքով մարտից ի վեր զոհվել է ավելի քան 3 000 մարդ. Լիբանանի ԱՆ

Մարտի 2-ին «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև պատերազմի սկսվելուց ի վեր իսրայելական հարվածները Լիբանանում ավելի քան 3000 մարդու մահվան պատճառ են դարձել, երկուշաբթի հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը՝, երբ ապրիլի 17-ի զինադադարը չկարողացավ կանգնեցնել մարտական գործողությունները։ «Մարտի 2-ից մայիսի 18-ն ընկած…