ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանման կարգադրություններ են ստացել տարածաշրջանում մոլեգնող անտառային ուժգին հրդեհների պատճառով: Այս մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը։ Մասնավորապես, վտանգ է սպառնում Լոս Անջելեսից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիմի Վելիի և Սանտա Սուսանա քաղաքների բնակիչներին։ Նահանգի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ հրդեհի հետևանքով վնասվել է առնվազն մեկ բնակելի տուն։ Վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավիացիան։ Կրակի տարածմանը նպաստում են ուժգին քամին և շոգ եղանակը:



