ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

ԱՄՆ-ի տարբեր շրջաններում շարունակվում է անոմալ շոգի ալիքը, որի հետևանքով վտանգի գոտում է հայտնվել ավելի քան 100 միլիոն բնակիչ։ Վտանգավոր բարձր ջերմաստիճանների վերաբերյալ նախազգուշացումները տարածվել են երկրի զգալի հատվածում՝ Միջին Արևմուտքից մինչև Արևելյան ափ։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ անոմալ շոգը կպահպանվի երկար…

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-5-ին առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հունիսի 30-ի և հուլիսի 3-ի…

Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացնում են, որ հունիսի 30-ին՝ ժամը 00:00-05:00-ն, Էրեբունի վարչական շրջանում, Մուրացան 113 շենքի բակում, «Մանկական», «Հին կինոյի» և «Նուխի» այգիներում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում…

Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ

Գերմանիան, Չեխիան, Լեհաստանը և Հունգարիան վերջին օրերին բախվել են աննախադեպ շոգի ալիքի, որի ընթացքում ջերմաստիճանը որոշ շրջաններում գերազանցել է 40°C-ը: Գերմանիայում գրանցվել է նոր ռեկորդ՝ 41.7°C, որը չափվել է Կոսխենում՝ Լեհաստանի սահմանին մոտ։ Սա գերազանցել է նախորդ օրը գրանցված 41.5°C…

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունիսի 22-28-ը։ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.75մ (28.06.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 5 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի…

Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին

Ֆրանսիայի մայրաքաղաքում ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի գագաթին: Այս մասին հունիսի 28-ին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ սաստիկ ամպրոպ է մոլեգնել Փարիզի և Ֆրանսիայի հյուսիսարևմտյան տարածաշրջաններում: Ֆրանսիայի Պտտահողմերի և սաստիկ ամպրոպների դիտարկման դիտարանն ավելի քան 13…

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

Հայաստանի անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ, որոնք զգուշացնում են արջերի հնարավոր ներկայության մասին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։ Նշվում է, որ ցուցանակների նպատակն է բարձրացնել…

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի և 4-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հունիսի…

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Երեկվա համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով՝ կազմելով 1900.75 մ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ մակարդակը բարձր է 5սմ-ով: Այդ մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հունիսի 1-ից ի վեր լճի մակարդակի ընդհանուր բարձրացումը կազմել…

Աննախադեպ շոգ․ Գերմանիան անցել է գիշերային կենսակերպի․ Bild

Աննախադեպ շոգը կաթվածահար է արել Գերմանիայի խոշոր քաղաքները՝ բնակիչներին ստիպելով անցնել գիշերային կենսակերպի, հայտնում է Bild պարբերականը։ Ցերեկային ժամերին Բեռլինի, Մյունխենի և Համբուրգի փողոցներն ու հայտնի վայրերը պարզապես ամայանում են. մարդիկ գերադասում են մնալ տներում։ Քաղաքներում իրական ակտիվություն նկատվում է…