Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին

Ֆրանսիայի մայրաքաղաքում ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի գագաթին: Այս մասին հունիսի 28-ին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ սաստիկ ամպրոպ է մոլեգնել Փարիզի և Ֆրանսիայի հյուսիսարևմտյան տարածաշրջաններում: Ֆրանսիայի Պտտահողմերի և սաստիկ ամպրոպների դիտարկման դիտարանն ավելի քան 13 000 կայծակ է գրանցել ամբողջ երկրում հունիսի 28-ի ժամը 18:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում: Էյֆելյան աշտարակի գագաթին քամու պոռթկումները հասել են վայրկյանում գրեթե 29 մետրի:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով