Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Այցի շրջանակում հուլիսի 6-ին նախարարը…

Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել

Հունիսին Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը հասել է պատմական առավելագույնի, հաղորդում է «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով Գների ինդեքսի կենտրոնի (ԳԻԿ) տվյալներին։ Հրապարակման համաձայն՝ հունիսի 1-ից 25-ը Ռուսաստան է մատակարարվել 141,000 տոննա բենզին՝ գրեթե երկուսուկես անգամ ավելի, քան ամբողջ մայիսին։ Համեմատության համար, անցյալ…

Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է, որ արհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևից՝ ընդգծելով գլոբալ առումով համաձայնեցված կանոնների անհրաժեշտությունը՝ նվազեցնելու դրանից բխող հնարավոր ռիսկերը՝ հատկապես երեխաների համար։ Այս մասին հայտնում է…

Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում

Wildberries-ը սկսել է փորձարկել նոր գործիք, որը կօգնի գնորդներին ավելի լավ հասկանալ, թե որքանով են գնորդների կարծիքներում հրապարակված լուսանկարներն արտացոլում ապրանքի իրական տեսքը։ Մարքեթփլեյսի բջջային հավելվածում կհայտնվի հատուկ «Նման է ԱԲ-ի» նշումը այն մեդիաֆայլերի համար, որոնցում համակարգը հայտնաբերել է արհեստական…

ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան օգոստոսին ՕՊԵԿ+-ի շրջանակում կկարողանան օրական 62 հազար բարելով ավելացնել նավթի արդյունահանումը՝ հասցնելով համապատասխանաբար 9,887 մլն և 10,416 մլն բարելի։ Այս որոշումն ընդունվել է կիրակի օրը կայացած ՕՊԵԿ+-ի հանդիպումից հետո։ Ըստ համաձայնագրի՝ Իրաքն իրավունք ունի արդյունահանումն ավելացնել…

Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի

Օմանի ափերով նավարկությունը հասել է նվազագույնի այն բանից հետո, երբ հանգստյան օրերին մի շարք նավեր այդ հատվածում կտրուկ փոխել են իրենց ուղղությունը: ​Ըստ Bloomberg-ի՝ հուլիսի 3-ին և 4-ին առնվազն ութ նավ, այդ թվում՝ նավթատարներ, բալկերներ և ավտոկիրներ, անսպասելիորեն շրջվել են։…

Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար

Չինաստանի դատարանը պարտավորեցրել է թեյային ըմպելիքներ արտադրող Molly Tea-ին շուրջ 10,3 միլիոն յուան (մոտ 1,5 միլիոն դոլար) վճարել «Louis Vuitton»-ին՝ ապրանքային նշանի ապօրինի օգտագործման համար։ Չինական ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։ Բացի այդ, ընկերության խանութը պետք…

Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի

Աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը հասել է պատմական ռեկորդի՝ կազմելով 3302 մարդ։ 2025 թվականի համեմատ նրանց թիվն աճել է 13,1%-ով։ Զեկույցն ընդգրկում է 2025 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածը։ Փաստաթղթի համաձայն՝ աշխարհում այժմ կա 3302 դոլարային միլիարդատեր, ինչը…

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։ Այս մասին Հունաստանի pameevro.gr լրատվական կայքին տված հարցազրույցում նշել է Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն՝ անդրադառնալով հայ-հունական երկկողմ հարաբերություններին,…