Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի

Օմանի ափերով նավարկությունը հասել է նվազագույնի այն բանից հետո, երբ հանգստյան օրերին մի շարք նավեր այդ հատվածում կտրուկ փոխել են իրենց ուղղությունը: ​Ըստ Bloomberg-ի՝ հուլիսի 3-ին և 4-ին առնվազն ութ նավ, այդ թվում՝ նավթատարներ, բալկերներ և ավտոկիրներ, անսպասելիորեն շրջվել են։ Դրանցից չորսն այնուհետև փոխել են կուրսն ու հեռացել նեղուցից՝ ճանապարհը շարունակելով Իրանի ափերով։ Kpler ընկերության տվյալներով՝ հուլիսի 4-ին նեղուցը երկու ուղղությամբ հատած 19 նավերից միայն մեկն է բացահայտ նշել օմանյան երթուղու մասին, մինչդեռ մեկ օր առաջ դրանց թիվը 13 էր։ ​Պաշտոնական բացատրություններ դեռևս չեն հնչել, սակայն Թեհրանը բազմիցս պնդել է, որ նավերը նեղուցով պետք է անցնեն բացառապես Իրանի կողմից հաստատված երթուղիներով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9669

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով