ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով հերթական տարանցիկ մատակարարումն է իրականացվել։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։ ​770 տոննա ցորենով բեռնված 11 վագոնը հունիսի 28-ին Բիլաջարի կայարանից ուղարկվել է Բոյուք Քյասիքի ուղղությամբ։

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է շինարարության փուլ

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ։ Կապալառուի հետ պայմանագրի կնքմանը նախորդել է տարիների դժվարին աշխատանք՝ նախագծման, փորձաքննությունների, գնումների և այլն։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: «Այս հսկայածավալ աշխատանքը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մեծ թիմի համատեղ մասնագիտական…

Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման 2026–2033 թվականների ռազմավարական ծրագիրը սահմանում է ոլորտի զարգացման երկարաժամկետ տեսլականը, ռազմավարական ուղղությունները և գործիքակազմը՝ արձագանքելու ինչպես համաշխարհային տեխնոլոգիական վերափոխումներին, այնպես էլ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններին։ Այդ մասին սոցցանցում գրառում է կատարել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը…

ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայի Թագավորությունում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) Խորհրդի 147-րդ և 148-րդ նստաշրջաններին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից: Նստաշրջանների ընթացքում քննարկվել են ՀՄԿ-ի կոմիտեների և աշխատանքային այլ մարմինների գործունեության տարեկան ամփոփ զեկույցները, հաստատվել են կարողությունների զարգացման, մաքսային…

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Շիրակի մարզի Արթիկ համայնքում ընթացքի մեջ են 2026 թվականի համայնքային ծրագրերով նախատեսված խոշորածավալ ճանապարհաշինական աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Արթիկի համայնքապետարանից, ներկայումս հիմնանորոգվում են Արթիկ քաղաքի Անկախության, Սվերդլովի, Չարենցի և Երկաթուղայինների փողոցները: Աշխատանքներն իրականացվում են 2026 թվականի սուբվենցիոն ծրագրով: Հիմնանորոգման ծրագրի շրջանակներում…

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադիի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Սյունիքում մասնակցել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկի միջոցառմանը։

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ միաժամանակ ամբողջությամբ կբարեկարգվի համանուն փողոցը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից ներկայացնելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կիևյան կամրջի շինհրապարակ կատարած այցից տեսանյութ ։ «Կիևյան կամուրջն…

Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Հնդկաստանը գտնվում են առևտրային համաձայնագրի կնքման վերջին փուլում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք հույս ունենք շատ շուտով կնքել առևտրային համաձայնագիրը։ Մենք գտնվում ենք դրա կնքման վերջին փուլում, և…