Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Հնդկաստանը գտնվում են առևտրային համաձայնագրի կնքման վերջին փուլում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք հույս ունենք շատ շուտով կնքել առևտրային համաձայնագիրը։ Մենք գտնվում ենք դրա կնքման վերջին փուլում, և գործընթացը շատ դրական է», – ասել է Ռուբիոն։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր հնդկական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազեցման մասին։ «Ի նշան վարչապետ Մոդիի և Հնդկաստանի նկատմամբ բարեկամության և հարգանքի, և նրա խնդրանքով մենք համաձայնության ենք եկել Միացյալ Նահանգների և Հնդկաստանի միջև առևտրային համաձայնագրի շուրջ։ Միացյալ Նահանգները կսահմանի նվազեցված մաքսատուրքեր՝ 25%-ից իջեցնելով մինչև 18%»,- ասել էր Թրամփը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9775

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով