ԱՄՆ-ն հերթական անգամ հարվածել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող նավակի

Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավակի, որն, ԱՄՆ հետախուզության տվյալների համաձայն, թմրանյութեր էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան մաս: յս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM): ««Հարավային նիզակ» օպերատիվ խումբը հարված է հասցրել մի նավի, որը շահագործվում…

ԱՄՆ ռազմածովային ուժերի երրորդ հրթիռային էսկադրային ականակիրը մտել է Պարսից ծոց

Ամերիկյան երրորդ հրթիռային էսկադրային ականակիրը՝ ռազմածովային ուժերի «Ռաֆայել Պերալտա» նավը, Պարսից ծոցի ջրատարածք է մտել՝ անցնելով Հորմուզի նեղուցը: Այս մասին հաղորդում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտոնատար անձանց։ Նրանց տվյալների համաձայն՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի բոլոր երեք նավերը, այդ թվում՝…

Իրանն ունի խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործելու իրավունք. Վան Ի

Իրանն ունի խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործելու բոլոր իրավունքները, հայտարարել է Չինաստանի Արտաքին գործերի նախարար Վան Ին իրանցի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների ժամանակ։ «Չինաստանը բարձր է գնահատում միջուկային զենքի մշակումից հրաժարվելու Իրանի հանձնառությունը և ճանաչում է խաղաղ նպատակներով…

Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել Մերձավոր Արևելքից եկող ռազմական սպառնալիքները։ Այս մասին Փեզեշքիանն ասել է Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ «Իրաքի վարչապետ Ալի Ֆալիհ ազ-Զայդիի հետ իմ հեռախոսազրույցի ժամանակ ես կոչ արեցի ԱՄՆ-ին հեռացնել ռազմական սպառնալիքները…

Ռուբիոն հայտնել է, որ Իրանի դեմ «Էպիկական ցասում» ռազմական գործողությունն ավարտված է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման գործողությունը դադարեցնելու մասին հայտարարությունից առաջ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի դեմ փետրվարի 28-ին մեկնարկած «Էպիկական ցասում» գործողությունն ավարտված է։ Ճեպազրույցի սղագրությունը