ԱՄՆ-ն հերթական անգամ հարվածել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող նավակի

Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավակի, որն, ԱՄՆ հետախուզության տվյալների համաձայն, թմրանյութեր էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան մաս: յս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM): ««Հարավային նիզակ» օպերատիվ խումբը հարված է հասցրել մի նավի, որը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից: Ըստ հետախուզության տվյալների՝ այն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրամաքսանենգության հայտնի երթուղով և զբաղվում էր թմրամաքսանենգության գործողություններով։ Գործողության ընթացքում սպանվել է երեք թմրաահաբեկիչ», – ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ գործողության ընթացքում ամերիկյան ուժերը չեն տուժել։ 2025 թ. սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում 56 հարված է հասցրել թմրավաճառների ենթադրյալ նավերին։ Հարվածների հետևանքով զոհվել է 188 մարդ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով