Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում այսօր Հայաստանն ունի մեկ մասնակից

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում մայիսի 6-ին Հայաստանն ունի միայն մեկ մասնակից: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։ Կանանց 77 կգ քաշային կարգում Երևանի ժամանակով 20:00-ին մրցահարթակ դուրս կգա Աննա Ամրոյանը:

Իրանի ԱԳՆ-ն հերքել է ԱՄԷ-ին հարվածներ հասցնելու մեղադրանքները

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքին հրթիռային հարվածներ հասնելու մեղադրանքները։ Համապատասխան հայտարարությունը գերատեսչությունը հրապարակել է իր Telegram ալիքում։ «Մենք ժխտում ենք Աբու Դաբիի կեղծ հայտարարություններն Իրանի կողմից ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելու վերաբերյալ»,…

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, որոնք արդյունք կբերեն: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Անշուշտ, մենք բաց ենք, ինչպես միշտ ընդգծել է ռուսական ղեկավարությունը, բանակցային գործընթացի, կոնտակտների համար, որոնք կունենան իրական…

Չինաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Վան Ին և Աբբաս Արաղչին բանակցություններ են սկսել Պեկինում

Չինաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Վան Ին և Աբբաս Արաղչին բանակցություններ են սկսել Պեկինում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։ Խորհրդակցությունների մանրամասները չեն հաղորդվում։

Ռուբիոն և Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինան և Իրանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների, Ուկրաինայի և Իրանի հետ կապված հարցերը: Այս մասին հաղորդագրություն է